Նորաձևություն

Քրիշստիանու Ռոնալդուն, Մարիա Շարապովան և այլ աստղեր գովազդել են TAG Heuer շվեյցարական ապրանքանիշի ժամացույցները, հաղորդում է World Tempus-ը: 

TAG Heuer-ի նոր գովազդային արշավն ունի հետևյալ նշանաբանը`«Չհանձնվել ճնշման տակ» («Don’t crack under pressure»): Ընկերության պնդմամբ, ցանկացած նպատակի հասնելու համար մտավոր ջանքերը կարևոր են նույնքան, որքան ֆիզիկական կարողությունները:

Գովազդային լուսանկարներում պատկերված է TAG Heuer-ի Երազանքի թիմը` Կրիշտիանու Ռոնալդուն, Մարիա Շարապովան և Պատրիկ Դեմպսին: Մեկ այլ լուսանկարում պատկերված է երջանկահիշատակ ամերիկացի դերասան և ավտոմրցարշավորդ, ապրանքանիշի` դեռ 70-ականների նախկին դեմք Սթիվ ՄակՔուինը: -0-

https://www.youtube.com/watch?v=gX2gV2bdLfM