Նորաձևություն

Balmain ֆրանսիական ապրանքանիշը ներկայացրել է Գարուն/Ամառ 2015 տղամարդկանց հագուստի գովազդային արշավն ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ։ 

«Տղամարդկանց հագուստի գովազդային այդ արշավում ես ցանկացա ցույց տալ սիրո պահը։ Քիմը և Քանյեն ոճի խորհրդանիշներ են։ Միասին նրանք մարմնավորում են սերը, գեղեցկությունը և բազմազանությունը։ Նրանք ժամանակակից ոճի ներկայացուցիչներ են։ Դա ավելի է, քան արշավը, այն արտահայտում է ավելին, քան հագուստը, դա սիրո և գեղեցկության տոնակատարություն է։ Դա Balmain–ի նոր ձայնն է»,– ասել է Balmain–ի ստեղծարարության գծով տնօրեն Օլիվիե Ռուստենը։

Գովազդային արշավի լուսանկարիչը Մարիո Սոռենտին է։ -0-