Նախօրեին Երևանի Meridian Expo Centre ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցավ հայտնի հայ դիզայներ Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ 

«Հավաքածուի հիմքում ընկած են XX դարի 10 հայտնի հայ նկարիչների նկարները, որոնցում ներկայացված է հայ կնոջ կերպարն ու նրա ոճի էվուլիացիան, որը տեղի է ունեցել տարբեր պատմական և աշխարհագրական գործոնների ազդեցությամբ», – պարզաբանեց դիզայները։ 

Իր աշխատանքներում դիզայները վերստեղծել է հայուհու կերպարը, ով վերապրել է 1915 թվականը, կարողացել է պահպանել ոչ միայն բարձր բարոյական արժեքները, այլ նաև դաստիարակել կերպարվեստի մեծանուն վարպետների սերունդ։

Մարգարյանին ոգեշնչել են Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հակոբյանի, Հովնաթան Հովնաթանյանի, Հարություն Գալենցի, Գառզուի աշխատանքները։ Հավաքածուում ներառված զգեստները կարված են շիֆոնից և նուրբ երանգների քիշմիրից, որոնք զարդարված են կաշվե ժանյակներով և ավանդական հայկական տարրերով։ 

Հավաքածուում հատուկ տեղ են գրավել վառ աքսեսուարները, որոնք այս ցուցադրության համար ստեղծել է հայնի հայ դիզայներ Նուռը։ 

«Հավաքածուն ներկայացնում է հայուհու կերպարը, որը իրենց կտավների վրա պատկերել են հռչակավոր հայ նկարիչները։ Ինձ նաև ոգեշնչել են Ջոտտոյի նկարները։ Ես որոշեցի հավաքածուն եզրափակել վառ գույների մեջ` օգտագործելով Մարտիրոս Սարյանի և Մինասի գույները, քանի որ մեր կանանց ցանկանում են հենց նման ապագա», – նշեց Մարգարյանը։

Ամբողջ հավաքածուն կարող եք դիտել այստեղ: -0-