Նորաձևություն

Քանյե Ուեսթը Նյու Յորքում երեկ Մոդայի շաբաթի ընթացքում ներկայացրեց Adidas Originals-ի հետ համատեղ իր YEEZY SEASON 1 անունը կրող հավաքածուն, հաղորդում է Spletnik.ru-ն։

Սկսնակ դիզայներին աջակցելու էր եկել նրա ողջ ընտանիքը` Քիմ Քարդաշյանը, Քենդալ և Քրիս Ջեններները, Քլոե Քարդաշյանը և անգամ դուստր Նորթ Ուեսթը։ 

Բացի ընտանիքից, շոու էին այցելել Ռիհաննան, Բեյոնսեն, Աննա Վինտուրը, Ջեյ Զին և Ալեքսանդր Վոնգը։

Քանյեի հավաքածուն բավականին անսովոր էր` գունապնակը հիշեցնում էր անցած տարիների զիվորական համազգեստները, սակայն կառուցվածքով այդ հագուստն ավելի շատ ապագայի համազգեստի էր նման։

Նեյլոնե գուլպաներ, խոշոր կոշիկներ և բացարձակ տարբեր, անսովոր մոդելներ` այդ ամենը Քանյեն կարող է իրեն թույլ տալ։ -0-