Նորաձևություն

Ջոն Գալյանոն որոշել է չսպասել հունվարի 25-ին Փարիզում մեկնարկող Նորաձևության շաբաթին և երեկ երեկոյան Լոնդոնում ներկայացրել է իր առաջին հավաքածուն Maison Martin Margiela–ի համար։ Կարելի ասել, որ նրբագեղության վարպետի բախտը բերել է, և Բրիտանիայի մայրաքաղաքում այժմ նորաձևության ամսագրերի խմբագրերի պակաս չի զգացվում, քանի որ հենց երեկ երեկոյան այստեղ ավարտվել է Տղամարդկանց նորաձևության շաբաթը, գրում է Tatler.ru–ն։

Դիզայների հավաքածուն պայմանականորեն երկու մասի է բաժանված։ Առաջին մասում դժվար համադրելի հագուստներ են, որոնց ոգեշնչման աղբյուր են հանդիսացել նկարիչ Ջուզեպե Արչիմբոլդոյի աշխատանքները (Գալյանոն փաստացիորեն վերստեղծել է «Ռուդոլֆ II կայսեր դիմանկարը`Վերտումնի կերպարով), իսկ ցուցադրության երկրորդ մասը ասես հայացք լինի ստեղծագործական գործընթացին, որի ժամանակ եռում է հագուստների ստեղծման աշխատանքը։ «Տաղտուկ կանոնավորության դարաշրջանում Ջոն Գալյանոյի վերադարձը պետք է ուրախացնի ծայրահեղության սիրահարներին»,– շոուի ավարտին գրել է նորաձևության քննադատ Սյուզի Մենքեսը։ 

Չենք վիճում։ -0-