Նորաձևություն

Աշխատավայրում նորաձև տեսք ունենալու կնոջ բնական ցանկությունը հատկապես արդիական է ամռանը, երբ թեթև կտորներից կարված բազմերանգ զգեստները կանանց ավելի գրավիչ են դարձնում: Հայտնի հայ դիզայներ Ֆաինա Հարությունյանը «ԱՌԿԱ Style»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է dress сode-ը վերածել նորաձև և հարմարավետ հագուստի:

«Ոճային և գեղեցիկ զգեստներն ու աքսեսուարները, միանշանակ, կօգնեն շոգ եղանակին  գունագեղ դարձնել աշխատանքային գորշ առօրյան: Առաջին հերթին գլխավոր խորհուրդն է ստեղծել ինքնատիպ հավաքածու, որը կհամատեղի դասական և գործարար ոճերը», — կարծում է Ֆաինան:

Դիզայները նշեց, որ չնայած ամառային զգեստապահարանում գերակշռում են վառ երանգները, սակայն չի կարելի սահմաններն անցնել, հատկապես եթե աշխատավայրում dress сode է սահմանված:

«Անհրաժեշտության դեպքում գործարար ոճի հագուստ կրել հարկավոր է, սակայն  պետք է խուսափել ավանգարդից` նախընտրելով դասական տեսականին: Մնացած ամեն ինչը ճաշակի հարց է», — ասաց  նա:

Ւնչպես կարծում է Ֆաինան, հարկավոր է որոշակի նորմեր պահպանել` հստակ ուրվագծեր, երկարության միջին չափ, որակյալ, չթափանցող կտորներ:

Ինչ վերաբերում է հագուստի գույնին, նորաձև աքսեսուարներին և զուգադրումներին, ապա այստեղ ամեն ինչ կախված է երևակայությունից և նախապատվությունից: -0-