Նորաձևություն

Երիտասարդ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի նկարահանած «Հյուրանոց» ֆիլմում կանանց հագուստի դիզայները Վահան Խաչատրյանն է։ Այդ մասին դիզայները հայտնել է Facebook–ի իր էջում։
 
«Շուտով էկրան կբարձրանա «Հյուրանոց» նոր ֆիլմը։ Կանանց բոլոր կերպարները VAHAN KHACHATRYAN ապրանքանիշի հագուստներով են»,– գրել է նա։ 

Նոր ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Անատոլի Սմիրանինը (III), Եկատերինա Արխարովան, Իրինա Չերիչենկոն, Բորիս Էստրինը, Դավիթ Կացարավան, Սերգեյ Գլուշկովը, Իրինա Վինոգրադովան (III)։ 

Ֆիլմն էկրան կբարձրանա 2015 թվականին։ -0-