Նորաձևություն

10 Magazine–ի խմբագրությունն իր նոր տպագիր ամսագրի նկատմամբ ուշադրություն գրավելու հիանալի միջոց է գտել։ Ամսագրի շապիկի համար հրավիրվել են Victoria’s Secret–ի գեղեցկուհիները, հայտնում է Buro247.ua–ն։

Տասներկու մոդելները, որոնց թվում են Քենդիս Սուեյնփոուլը, Բեհաթի Փրինսլուն, Լիլի Օլդրիջը, Ջոան Սմոլսը և ուրիշներ, «վամպ» ոճով կեցվածք են ընդունել Նիք Նայթի տեսախցիկի առաջ։ Գայթակղիչ սրտակերների կերպարները մարմնավորելու գործում աղջիկներին ավանդաբար օգնել են ժանեկազարդ ներքնազգեստի շքեղ նմուշները։ -0-

Գեղեցկուհիներին նկարել է Նիք Նայթը: -0-