Նորաձևություն

Այսօր Լոնդոնում տեղի կունենա նորաձևության շլացուցիչ շոու` Victoria’s Secret-ի ամենամյա ցուցադրությունը` հայտնի ապրանքանիշի հետ համագործակցող «ամենաաստղային» մոդելների մասնակցությամբ։

Մոդելներն այցելել են ապրանքանիշի` Լոնդոնի New Bond փողոցում գտնվող գլխավոր Mayfair խանութ` լուսանկարվելու համար նեղ ջինսերով և սրտի պատկերներ ունեցող մոխրագույն շապիկներով, այդ կերպ նրանք գովազդել են լոնդոնյան շոուն։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ մոդելներ Ադրիանա Լիման և Ալեսսանդրա Ամբրոսիոն այս տարի շոուի ժամանակ կներկայացնեն միանգամից երկու թանկարժեք Fantasy Bra կրծկալներ։ -0-

Ադրիանա Լիմա

Ալեսսանդրա Ամբրոսիո