Նորաձևություն

Ներքնազգեստի բրիտանական Bluebella արտադրողը գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունն անցկացրել է մետրոյում։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով The Daily Mirror-ին։ Մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցված ցուցադրությունն անցկացվեց Թոթենհեմ-Քորթ-Ռոուդ կայարանում։

Կիսամերկ աղջիկները մետրոյում հայտնվեցին առավոտյան, երբ շատ ուղևորներ աշխատանքի էին շտապում։ Նշվում է, որ ոչ բոլոր տղամարդկանց դուր եկավ տեղի ունեցածը։

Ընկերության հիմնադիր Էմիլի Բենդելը (Emily Bendell) պատմել է, որ նախապատրաստելով ցուցադրությունը` Bluebella-ն հուսով էր բարձրացնել ուղևորների տրամադրությունը։ «Լավ ներքնազգեստի տեսքը մեզ ներքին վստահություն է հաղորդում, անգամ եթե դուք աշխատանքի գնալիս երկար եք մնացել մետրոյում»,- ասել է նա։ 

Bluebella ապրանքանիշը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ բացառիկ պայմանագիր ստորագրեց «Մոխրագույնի 50 երանգները» վեպի հեղինակ Է. Լ. Ջեյմսի հետ` ներքնազգեստի և սեքս-խաղալիքների արտադրության մասին, որոնք երևում են ֆիլմում։

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը վարձույթ մտավ փետրվարի 12-ին։ Սցենարի հիմքում բրիտանացի գրող Է. Լ. Ջեյմսի նույնանուն վեպն է` գրված և հրատարակված  2011 թվականին։ Գրքում պատմվում է ուսանողուհի Անասթեյշայի և միլիարդատեր Քրիստիան Գրեյի հարաբերությունների մասին։ Էկրանավորումը մոտ 20 րոպե էրոտիկ տեսարաններ է պարունակում։ -0-