Նորաձևություն

Բարձր նորաձևությունը, ինչպես հայտնի է, սահմաններ չի ճանաչում։ Dolce & Gabbana թողեցին Սիցիլիան և ներշնչանքի աղբյուրը գտան արտերկրում։ Թեև գովազդային արշավի ուղղությունը արմատական չես անվանի. արևոտ Միջերկրականին հավատարիմ դիզայներների ընտրությունը կանգ առավ հարևան Իսպանիայի վրա, որտեղ ներկայացրեցին վերջին` գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավի կադրերը։ Այդ մասին գրում է Buro247.ru-ն։

Իսպանական կրքերը հաղորդում են ֆլամենկոն և ցլամարտը, իսկ գլխավոր հերոսը խիզախ ցլամարտիկ Խոսե Մարիա Մանսանարեսն է` fashion-նկարահանումները նրա համար նորություն չեն։ Ցլամարտիկին ընկերակցում են գեղեցկուհիներ Բյանկա Բալթին, Վիտտորյա Չերեթթին, Բլանկա Պադիլյան և Իրինա Շարիպովան։ Կենսուրախ տարեց իսպանուհիների շրջապատում մոդելները կրկին ցուցադրել են հարավցիների ապշեցուցիչ սերը սև գույնի նկատմամբ։ Բայց չէ՞ որ կարմիրը և ոսկեգույնը նման ֆոնի վրա ավելի կենսուրախ են ու վառ։ -0-