Նորաձևություն

Բրիտանացի սուպերմոդել Կարա Դելևինը և ամերիկացի երգիչ, պրոդյուսեր Ֆարրել Ուիլյամսը ներկայացրել են Chanel–ի Métiers D’art Paris-Salzburg 2014–2015 հավաքածուի գովազդային արշավի ամբողջական տարբերակը։ 

Նկարահանումների հերոս է դարձել նաև փոքրիկ Հադսոն Քրոյենիգը (Hudson Kroenig)` ապրանքանիշի գեղարվեստական տնօրեն Կարլ Լագերֆելդի սանիկը։ 

Տղան կանոնավոր կերպով մասնակցում է Նորաձևության տան ցուցադրություններին, Ջոան Սմոլսի հետ նկարահանվում է գովազդային արշավներում։ Նա Կարայի ու Ֆարրելի հետ դրվագային դեր է խաղացել «Ռեինկարնացիա» (Reincarnation) կարճամետրաժ ֆիլմում, գրում է Glamour.ru–ն։ 

Նոր գովազդային արշավում Կարան և Ֆարրելն արիստոկրատների ընտանիք են ներկայացնում։ Հավաքածուում ներկայացված են թվիդից կարված ժակետներ, զարդանախշերով կիտելներ, տրիկոտաժե կարդիգաններ և զարդանախշերով սվիտերներ։ Փարիզ–Զալցբուրգ pre-fall 2014/2015–ի հավաքածուի հագուստով աստղերը նույնքան վեհանձն տեսք ունեն, որքան XIX դարի կոստյումներով, որոնք նրանք կրում էին կարճամետրաժ ֆիլմի համար։ Ըստ ավանդույթի` ֆոտոշարքի հեղինակը Կարլ Լագերֆելդն է։ –0–