Նորաձևություն

Chanel

Դեռ մի քանի տարի առաջ մարզակոշիկները համարվում էին ավելի հարմար  մարզական ակումբներում կամ մարզադաշտում կրելու համար, քան Փարիզի և նորաձևության ուրիշ մայրաքաղաքների պոդիումներում, հաղորդում է Сosmo.ru-ն:

Առաջինը էքսպերիմենտի գնաց անկանխատեսելի Կարլ Լագերֆելդը (Karl Lagerfeld). Մոդելներն առույգ քայլում էին Chanel-ի նորաձև մարզակոշիկներով haute couture հավաքածուի գարնանային ցուցադրության և հսկայական սուպերմարկետում կազմակերպված աշուն-ձմեռ ցուցադրության ժամանակ: Սեզոնից սեզոն ավելի մեծ թափ հավաքող միտումը հասավ իր գագաթնակետին: Եթե ավելի վաղ նորաձև միտումներն ամսագրերի էջերից և պոդիումներից հայտնվում էին քաղաքի փողոցներում, ապա հիմա մենք հակառակ միտումն ենք նկատում՝ դիզայներները ոգեշնչվում են մեգապոլիսների բնակիչների և street style-ի հերոսների կերպարներով: Այստեղից էլ ավելի հայտնի է դարձել մարզական ոճը, որը քարոզում է հարմարավետություն և չեզոք վերաբերմունք նորաձևության այսրոպեական ուղղություններին: Որպես արդյունք՝ այս ուղղությունների անբաժանելի ատրիբուտները, օրինակ՝ մարզակոշիկները, հայտնվել են թոփային դիրքերում: 

Իհարկե, դիզայներները՝ Լագերֆելդի և Dior-ի կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսոնի (Raf Simons) գլխավորությամբ, իրենց ձևով են ներկայացրել աշխարհի ամենահարմարավետ կոշիկն ու իսկական արվեստի նմուշներ են ստեղծել: Ամեն մոդել գրեթե ամբողջովին ձեռքի գործ է՝ զարդանախշերից և բյուրեղներից ստեղծված ապլիկացիաներ, թվիդից, բուկլեից, թավշակաշվից և կաշվից պատրաստված գունագեղ շերտավորում: Սպորտից մնացել է միայն ձևն ու պրակտիկությունը: Անշուշտ, Haute Couture մարզակոշիկներն արժանանում են աշուն-ձմեռ սեզոնի գլխավոր it shoes կոչմանը: -0-

Ժամացույցի սլաքի ուղղությամբ: Valentino, Dior, Casadei

Ժամացույցի սլաքի ուղղությամբ: Y-3, Reebok, adidas by Raf Simons