Նորաձևություն

Դևիդ Բեքհեմը պատրաստվում է իր անունով հագուստ արտադրել, հայտնում է Сosmo.ru–ն։

Այսպիսով` նորաձևության աշխարհում կավելանա Բեքհեմների թիվը։ Ընտանիքի տղամարդը որոշել է հետևել կնոջ` Վիկտորյայի և որդու` Ռոմեոյի օրինակին։ Բեքհեմի կինը վերջերս արժանացել էր BFA 2014 մրցանակի, իսկ որդին էլ վաղուց հաջողությամբ համագործակցում է Burberry–ի հետ։

Նոր ապրանքանիշն ամենայն հավանականությամբ սկզբում տղամարդկանց համար նախատեսված մարզական հագուստ կարտադրի։ Այս մասին Հոնկոնգում կայացած ասուլիսի ժամանակ պատմել է ֆուտբոլիստի բիզնես–գործընկեր Սայմուն Ֆուլերը (նախկինում` Spice Girls–ի մենեջերը)։ Նա նշել է, որ իրենց համար հիմք կհանդիսանա «Բեքհեմի հանրաճանաչությունը և աշխարհում ամենաճանաչված մարզիկի և նորաձևություն թելադրող տղամարդու կարգավիճակը»։

Դևիդ Բեքհեմը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել այս լուրը, այնպես որ մնում է սպասել նրա պաշտոնական հայտարարությանն ու հուսալ, որ տղամարդկանց հագուստից բացի, նաև կանանց համար նախատեսված հագուստ կարտադրվի այս ապրանքանիշով։-0-