Հարցրու ոճաբանին

Լոնդոնում անցկացվող Նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրվել է նաև Burberry Prorsum–ի աշուն–ձմեռ հավաքածուն, գրում է Spletnik.ru–ն։

Նորաձևության տան ստեղծագործական հարցերի տնօրեն Քրիստոֆեր Բեյլիի ստեղծած հավաքածուն կրկին ցուցադրվել է Քենսինգտոնի այգում։

Հավաքածուն ստեղծելիս Բեյլիին ոգեշնչել են ժողովրդական մշակույթն ու բանահյուսությունը`  Burberry Prorsum–ի մոդելները զարդարվել էին ասեղնագործ նախշերով, ծոպերով և գործած տարրերով, այն դեպքում, երբ լայն զգեստ–վերնաշապիկներն ու կաշվի առատությունը հիշեցնում էին նախորդ դարի 70-ական թվականները։

Ցուցադրության հյուրերի շարքում էին Նաոմի Քեմբլը, Քեյթ Մոսը և Մարիո Տեստինոն, Մեգի Գիլենհոլը, Կարա Դելևինը և այլ հայտնի անձինք։-0-

Ջորդան Դան և Կարա Դելևին

Քեյթ Մոս