Նորաձևություն

Հայտնի ռուս գործարար Գերման Ստերլիգովի կնոջ` Ալյոնա Ստերլիգովայի նորաձևության տունը օգոստոսի 29–ին նորաձևության ցուցադրություն կկազմակերպի Շուշիում, տեղեկացրել է Ռուսաստանում գործարարի ներկայացուցիչ Պավել Նովիկովը։ 

Ցուցադրությունը կկազմակերպվի լեռներում` Լեռնային Ղարաբաղի հնագույն Շուշի քաղաքի ծայրամասում։ Կանանց համար նախատեսված թանկարժեք հագուստը ստեղծվել է ռուսական, եվրոպական և հայկական մոտիվների հիման վրա։ 

Հաղթողը որպես նվեր կստանա ղարաբաղցի վարպետների գործած հին հայկական գորգ։

Նորաձևության տոնի շրջանակում տեղի կունենա Ղարաբաղի գեղեցիկ նժույգների մրցելույթ։ Նախատեսված է նաև գինու, պանրի և ղարաբաղյան այլ համեղ մթերքի համտես։ -0-