Նորաձևություն

Ինչպես գիտեք, հիմա սովորական ինքնալուսանկարները ոչ միայն ինքնարտահայտման, այլ նաև ինչ–որ խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու միջոց են դարձել, գրում է Spletnik.ru–ն։

Բայց չի նշանակում, որ պրոֆեսիոնալները չեն կարող ինքնալուսանկարներ անել և ավելի ոճային տեսք ունենալ։ Այդպիսի օրինակ է Dzarm բրազիլական ապրանքանիշի նոր արշավը, որը նվիրված է 2015թ.–ի աշուն–ձմեռ հավաքածուին։

Գովազդային արշավի դեմքն է Victoria’s Secret–ի «հրեշտակ» Ալեսսանդրա Ամբրոսիոն։ Լուսանկարում մոդելը տարբեր կեցվածքներ է ընդունում` սմարթֆոնը ձեռքին, կարծես ինքնալուսանկար է անում։

Միաժամանակ նա ցուցադրում է հավաքածուի casual ոճի նոր իրեր` պիջակներ, բլուզներ, լեգինսներ, կաշվե բաճկոններ։ -0-