Նորաձևություն

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Մոդել Ադրիանա Լիման գովազդել է Desigual ապրանքանիշի նոր հավաքածուի հագուստը, հաղորդում է Elle.ru-ն: 

Մայիսին Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ադրիանա Լիման (Adriana Lima) պաշտոնապես ճանաչվել էր Desigual-ի առաջին միջազգային դեսպանը: Օրերս իսպանական ապրանքանիշը հրապարակեց 2014-15 աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավը՝ բրազիլացի մոդելի մասնակցությամբ: 

Մոդելին նկարահանել է լուսանկարիչ Միգել Ռևերիեգոն (Miguel Reveriego): -0-