Ազդագիր

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ճանաչված դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա) և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա)՝ ներկայացնելով  համապատասխանաբար Բեթհովենի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը և  Շարաֆյանի Թավջութակի սյուիտը: Երկրորդ բաժնում կհնչի Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան: 

Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Արամ Խաչատրյան համերգասրահ

01/10/2014 — 19:00