Գրավելով Երկիրը՝ այլմոլորակայինների Բուվ ռասան անմիջապես սկսում է զբաղվել դրա բարեկարգմամբ և վերակազմավորմամբ: «Շնորհակալության կարիք չկա»,- ասում են նրանք երկրի բնակիչներին, որոնք ժամանակավորապես հավաքված են առանձին բնակավայրերում: Դար անունով հնարամիտ և խիզախ աղջիկը, ով հրաշքով կարողացել էր փախչել այլմոլորակայիններից, իր ճանապարհին հանդիպում է ամենանյարդայնացնող ու լավատես Օ անունով Բուվին, ով մերժված է իր այլմոլորակային ընկերների կողմից: Այս, կարծես թե, անհամապատասխան զույգին վիճակված է փրկել մեր մոլորակը: Լավ է, որ նրանք թռչող ավտոմեքենա ունեն:

Սինեմա Սթար

07/04/2015 — 14:30