Ազդագիր

Ֆիլմը պատմում է ամուսինների մասին, որոնց կյանքում բարդ փուլ է սկսվել։ Գլխավոր հերոսները` Էվան և Միկան, անսպասելիորեն հայտնվում են անհավանական արկածների «սարդոստայնում», ծիծաղելի իրավիճակներն ուղեկցվում են հիասթափությամբ և կրքով, միմյանց կորցնելու և անգամ մահանալու վախով։ Ֆիլմն ամբողջությամբ դիտելու դեպքում կարելի է տեսնել, թե ինչպես են հերոսները կարողանում ազատվել անախորժություններից։ 

Բեմադրող–ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան: Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփի Գաբրիելյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, Իրինա Դանիելյանը։ Բեմադրող–օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։ 

«Մոսկվա» կինոթատրոն

08/07/2015 — 19:00