Ազդագիր

«Մոխրագույնի 50 երանգները» / Fifty Shades of Grey

Անասթեյշա Սթիլը համեստ ուսանողուհի է, ապրում է համակուրսեցի և ընկերուհի Քեյթի հետ։ Համալսարանի ավարտական երեկոյից մեկ շաբաթ առաջ Անասթեյշան հիվանդացած Քեյթի փոխարեն, նրա իսկ խնդրանքով, հարցազրույց է վարում բարետես երիտասարդ միլիարդատեր Քրիստիան Գրեյի հետ։ Հարցազրույցն այնքան էլ հաջող չի անցնում, և Անասթեյշան չի կարծում, թե երբևէ իրենք կրկին կհանդիպեն։ Անսպասելիորեն Գրեյը հայտնվում է տնտեսական խանութում, որտեղ աղջիկն աշխատում է որպես վաճառողուհի։ Նրանց ծանոթությունը շարունակվում է, և Անասթեյշան աստիճանաբար իմանում է հարուստ տղամարդու գաղտնի սեռական հրապուրանքների մասին…

«Մոսկվա» կինոթատրոն

03/03/2015 — 21:00