Ազդագիր

Այս տարի դեկտեմբերի 31-ին մեր մայրիկներն ավանդական աղցաններ պատրաստելու փոխարեն նախընտրում են մեկնել Պրահա և Ամանորն անցկացնել եվրոպական միջավայրում: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարում չեխական գեղեցիկ և փոքրիկ մի քաղաքում: Մեր մայրիկները դժգոհ են։ Նրանք որոշում են եվրոպական քաղաքում Ամանորը նշել ընդունված տարբերակով՝ Ձմեռ պապ, Սովետական շամպայն, մայրաքաղաքային աղցան… այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրական տոնի համար:

«Մոսկվա» կինոթատրոն

26/12/2014 — 18:30