Ազդագիր

«Kingsman. Գաղտնի ծառայություն» / «Kingsman: The Secret Service»

Երիտասարդ Էգսին ծառայել է ծովային հետևակում և մտավոր շատ մեծ ներուժ ունի։  Նա շատ բանի կարող էր հասնել, բայց այլ ճանապարհ է ընտրել ու դարձել մանր հանցագործ։ Մի անգամ նա ծանոթանում է Հարի Հարթի հետ, ում կյանքը մի անգամ փրկել էր իր հայրը։ Այդ մարդը որոշում է անել հնարավորինը` Էգսիի կյանքն ավելի լավը դարձնելու և նրա համար նոր հնարավորություններ բացելու համար։

Հարին պատմում է, որ ինքը գաղտնի անկախ մի կազմակերպության գործակալ է, որն իրականացնում է ողջ աշխարհի պաշտպանությունը։ Նա տղային առաջարկում է պատրաստություն անցնել և դառնալ իրենց թիմի նոր անդամը։ Էգսին ընդունում է Հարթի առաջարկը, բայց կկարողանա՞ նա դիմանալ բոլոր փորձություններին և արդարացնել նրա հույսերը։

Սինեմա Սթար

11/03/2015 — 21:10