Ազդագիր

Երբ ԱԱՋ–ն (Անիրագործելի առաքելության ջոկատ) ցրվում է, և Իթան Հանթը խաղից դուրս է մնում, նրա թիմն անսպասելիորեն բախվում է բարձր որակավորում ունեցող հատուկ գործակալների միջազգային ցանցի` Սինդիկատի հետ: Այս «արտաքսվածների ցեղը» մոլի հավատում է նոր աշխարհակարգի ստեղծման գաղափարին և մի շարք ավերիչ ահաբեկչական հարձակումներ է ծրագրում: Իթանը և նրա թիմը միավորվում են բրիտանական նախկին գործակալ Իլսա Ֆաուստի հետ և սկսում են իրենց ամենաանիրագործելի առաքելությունը` հասկանալով, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Սինդիկատի կողմում:

«Մոսկվա» կինոթատրոն

29/08/2015 — 21:00