Ազդագիր

Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915» հոգեբանական թրիլլերը Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի համատեղ աշխատանքն է և պատմում է գլխավոր հերոսի վտանգավոր և վիճելի առաքելության մասին, ում վիճակված է վերապրել մոռացված վիշտը։ 

Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Գրեմմի» մրցանակակիր, System of a Down ռոք–խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի կոմպոզիտորն է։

Ֆիլմի պրոդյուսերն է Թերի Լեոնարդին, դերերում են` Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սեմ Փեյջը, Նիկոլայ Կինսկին և Ջիմ Փիդդոքը։ 

«Մոսկվա» կինոթատրոն

17/05/2015 — 19:30