Կինո

Ռեյչել ՄաքԱդամս

2016 թվականի կինոմրցանակներից մեկը Critics’ Choice Awards մրցանակաբաշխությունն էր, որի ժամանակ կինեմատոգրաֆիստներին և նրանց աշխատանքներին մրցանակներ են հանձնում կինոքննադատները։ Կիրակի երեկոյան կարմիր գորգով անցած դերասանների թվում էին Ջեննիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն, Լիվ Թայլերը, Ռոզի Հանթինգթոն–Ուայթլին և Ջեյսոն Սթեթհեմը, ինչպես նաև այլ աստղեր, հայտնում է Spletnik.ru–ն։

Дженнифер Энистон и Джастин Теру Critics' Choice Awards 2016_article

Ջեննիֆեր Էնիսթոն և Ջասթին Թերու

Роузи Хантингтон-Уайтли Critics' Choice Awards 2016_article

Ռոզի Հանթինգթոն–Ուայթլի

Кирстен Данст Critics' Choice Awards 2016_article

Քրիստեն Դանթս

Хеллен Миррен Critics' Choice Awards 2016_article

Հելեն Միրեն

Վաստակած աստղերի թվով առաջատար է Ջորջ Միլլերի «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը» (Mad Max: Fury Road) էքշն ֆիլմը Թոմ Հարդիի և Շարլիզ Թերոնի մասնակցությամբ։ Իսկ ահա տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) քրեական դրաման, որտեղ նկարահանվել են Մարկ Ռուֆալոն և Ռեյչել ՄքԱդամսը։ Ժապավենը հիմնված է ԱՄՆ–ում ամենաաղմկոտ սեքս–սկանդալներից մեկի լրագրողական քննության իրական իրադարձությունների հիման վրա։

Мэтт Деймон Critics' Choice Awards 2016_article

Մեթ Դեյմոնը կնոջ հետ

Лив Тайлор Critics' Choice Awards 2016_article

Լիվ Թայլեր

Кристен Риттер Critics' Choice Awards 2016_article

Քրիստեն Ռիթեր

Кейт Бекинсейл Critics' Choice Awards 2016_article

Քեյթ Մեքինսեյլ

Алисия Викандер Critics' Choice Awards 2016_article

Ալիսիա Վիկանդե

Հիմնական անվանակարգերում հաղթողների ցուցակը`

Լավագույն ֆիլմ`

«Ուշադրության կենտրոնում»

Լավագույն դերասան`

Լեոնարդո ԴիԿապրիո` «The Revenant» («Ողջ մնացածը»)։

Լավագույն դերասանուհի`

Բրի Լարսոն` «Սենյակը»

Երկրորդ պլանի լավագույն դերասան`

Սիլվեստր Ստալոնե` «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը»։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի`

Ալիսիա Վիքանդեր` «Դանիացի աղջիկը»