Աստղեր

«Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Խառլամովը, ով եկել է Երևան շքեղ հումորային շոուին մասնակցելու, հիվանդացել է։

Նա այդ մասին տեղեկացրել է Instagram–ի իր էջի բաժանորդներին, տեղադրել է լուսանկար և կատարել գրառում. «Հետաքրքիր ջերմություն երևանյան համերգի նախօրեին»։

Забавная температура накануне концерта в Ереване.

A photo posted by Гарик Харламов (@garikkharlamov) on

Այսօր երեկոյան Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Comedy Club»–ի ռեզիդենտների հումորային շոուն։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենան հայտնի հումորիստները, որոնց թվում են Գարիկ Մարտիրոսյանը, Ալեքսանդրա Նեզլոբինան, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Դմիտրի Սորոկինը, Անդրեյ Սկորոխոդը, USB խումբը և ուրիշներ։