Կինո

«Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմը վարձույթի առաջին իսկ հանգստյան օրերին ռեկորդ է սահմանել գումարի հավաքման ցուցանիշով։ Այդ մասին գրում է Lenta.ru–ն` հղում անելով Business Insider–ին։

Հյուսիսային Ամերիկայում ֆիլմն առաջին իսկ հանգստյան օրերին հավաքել է 204.6 մլն դոլար։ Արտասահմանում ցուցանիշը կազմել է 307.2 մլն դոլար։ Ընդհանուր գումարը, համապատասխանաբար, հասել է 511.8 մլն դոլարի։

Սա ռեկորդ է ոչ միայն ֆիլմի ստեղծողների` Universal կազմակերպության համար, այլև մեծ ցուցանիշ է համաշխարհային ֆիլմարտադրությունում։ Մինչ այս ոչ մի ֆիլմի չի հաջողվել անցնել 500 մլն դոլար սահմանագիծը առաջին իսկ հանգստյան օրերի ընթացքում ամբողջ աշխարհում։ «Հարրի Փոթթեր և մահվան նվերներ. Մաս 2»-ն այժմ երկրորդ տեղում է` 483 մլն դոլար ցուցանիշով։

Universal կազմակերպության վերջին ֆիլմերից մեկը` «Ֆորսաժ 7»-ը, որը թողարկվել է ապրիլին, հավաքել է 147 մլն դոլար առաջին հանգստյան օրերին։

Գումարի հավաքը առաջին հանգստյան օրերին կարևորագույն ցուցանիշ է կինոբիզնեսում։ Դրանով կանխագուշակում են ֆիլմի հետագա ճակատագիրը։ -0-