Կինո

Մեգ Ռայան

2015 թ.–ի վերջին օրը տեղի կունենա «Իթաքա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը նկարահանվել է աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա, հաղորդում է Imdb.com կայքը։

Ֆիլմի ռեժիսորը Մեգ Ռայանն է, համապրոդյուսերը` Թոմ Հենքսը։ Ընդ որում նրանք երկուսն էլ ֆիլմում առանցքային դերեր են խաղացել Մելանի Գրիֆիթի, Սեմ Շեպարդի և Լուիս Ռոբինսի հետ միասին։ Ֆիլմը դերասանուհի ռեժիսորական դեբյուտն է։ Դրամատիկ ֆիլմի բյուջեն կազմել է 5 միլիոն դոլար։

Թոմ Հենքս

Ֆիլմը պատմում է 14–ամյա դեռահաս Հոմեր Մակոլեի մասին, ով հեռագրեր բաժանող ամենաարագ փոստատարն է։ Նրա ավագ եղբայրը գնացել է պատերազմ` Հոմերի  խնամքի տակ թողնելով այրի մորն ու կրտսեր երեխաներին։ 1942 թ.–ի գարնանն ու ամռանը Հոմերը շարունակում է մարդկանց բաժանել հաղորդագրություններ, որոնք լի են սիրով, հույսով, ցավով և մահով։ Եվ ահա մի օր նա բախվում է մի հաղորդագրության հետ, որն ընդմիշտ կփոխի իր կյանքը… Վիլյամ Սարոյանի վեպը, որի համար նա արժանացել է Պուլիտցերովյան մրցանակին, հավերժ պատմություն է երիտասարդության, փոփոխությունների, կյանքի ուրախությունների, մահվան և կատարելության մասին, որոնցով օժտված է մեզանից յուրաքանչյուրը։

Հաճելի է, որ ֆիլմի պրեմիերան աննկատ չի անցնի, քանի որ կինոաշխարհի ամենահեղինակավոր հրատարակությունները պարբերաբար անդրադառնում են այս թեմային։ Այսպես, «Hollywood Reporter»–ը «Իթաքա» ֆիլմը ներառել է տարավ 100 ամենասպասված ֆիլմերի ցանկում։ -0-