Կինո

Էմմա Սթոուն

Վենետիկի Լիդո կղզում հանդիսավոր կերպով բացվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնը: Բացման արարողությանը մասնակցել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն:

Վենետիկի 71-րդ կինոփառատոնն այս տարի բացվել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» («Birdman») ֆիլմի պրեմիերայով, որը ներկայացրել են Մայքլ Քիթոնն ու Էմմա Սթոունը: Արարողությանը ներկա են եղել նաև Թիմ Ռոթը, Լիա Կեբեդեն, Բիանկա Բալթին, Մորան Աթիասը, Կոնստանս Յաբլոնսկին, Էմի Ռայանն ու Սարա Գադոնը, հաղորդում է Glamour.ru-ն: 

Մայքլ Քիթոն

Էմմա Սթոուն

Բիանկա Բալթի

Էմմա Սթոունը լուսանկարիչների տեսախցիկների առջև կանգնել էր Valentino Couture-ի շիֆոնե զգեստով: Երեկոն «զարդարեցին» նաև թխամաշկ գեղեցկուհի Լիա Կեբեդեն՝ Alberta Ferretti-ի զգեստով, Բիանկա Բալթին՝ Dolce&Gabbana-ի զգեստով, Մորան Աթիասը՝ Zac Posen-ի զգեստով, Կոնստանս Յաբլոնսկի, Էմի Ռայանն ու Սարա Գադոնը: Կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հոլիվուդից Վենետիկ էին այցելել դերասան Էդվարդ Նորթոնը՝ տիկնոջ Շոնայի հետ և Ջուդ Լոուն: 

Լիա Կեբեդե

Էդվարդ Նորթոնը՝ տիկնոջ Շոնայի հետ

Ջուդ Լոու

Սարա Գադոն

Էմի Ռայան

Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը գլխավորեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան, ով Հարրի Փոթթերի մասին պատմող ֆիլմերի, «Թագավորը խոսում է», «Կենաց ծառը» ֆիլմերի երաժշտության հեղինակն է: Ժյուրիի կազմում ընդգրկվել են Թիմ Ռոթը և իսրայելցի դերասանուհի և պրոդյուսեր Մորան Աթիասը, ովքեր ևս հայտնվեցին կարմիր գորգի վրա: 

Մորան Աթիաս

Թիմ Ռոթ

Կինոփառատոնի յոթ հիմնական մրցանակների համար այս տարի կպայքարեն 20 ֆիլմեր Ֆրանսիայից, Իտալիայից, Ամերիկայից, Իրանից, Թուրքիայից, Ճապոնիայից և Չինաստանից: Գլխավոր մրցանակը «Ոսկե առյուծն է»: 

Էլոդե Բուշե

Ռապթի Գոմես

Ալեսսանդրա Մաստրոնարդի

Էմանուելա Պոստակինի

Ջուլիա Գորիեթի

Ջուլի Գայե

Սվիվա Ալվիթի

Վենետիկի 71-րդ կինոփառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 6-ին: Փակման արարողության ժամանակ կհրապարակվեն հաղթողների անուններն ու կցուցադրվի հոնկոնգցի ռեժիսոր Էնն Խուեի «Ոսկե դարաշրջան» ֆիլմը: -0-