Կինո

Մարկ Ռուֆալո և Ջեսիկա Չեսթեյն​, Քիրա Նայթլի և Իթան Հոուկ

Variety ամսագիրը որոշել է չհապաղել և հրապարակել է սեփական ֆավորիտների անունները, որոնք, խմբագրության կարծիքով, կլինեն «Օսկարի» անվանակարգերում, հաղորդում է Spletnik.ru–ն։

Պաշտոնական հավակնորդների անունները կհայտարարվեն 2015 թվականի հունվարի 15–ին։ Պարգևատրման եզրափակիչ արարողությունը կկայանա փետրվարի 22–ին Լոս Անջելեսում։

Ցուցակի առաջին հորիզոնականում են Մարկ Ռուֆալոն և Ջեսիկա Չեսթեյնը։ Նրանց անունները կարող են ընդգրկվել անվանակարգերում «Աղվեսների որսորդը» (Foxcatcher) և «Ինտերստելլար» (Interstellar) ֆիլմերի համար։ Սակայն Ջեսիկայի համար անվանակարգ են կանխագուշակում նաև «Էլեոնոր Ռիգբիի անհետացումը» (The Disappearance of Eleanor Rigby) և«Ամենադաժան տարին» (A Most Violent Year) ֆիլմերի դերակատարումների համար։

Հաջորդ հորիզնոկանում Քիրա Նայթլին է «Նմանակման խաղ» (The Imitation Game) ֆիլմի համար և Իթան Հոուկը «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմի համար։

Այնուհետև հասարակության սիրելիներն են` Քրիստոֆ Վալցը և Ռեյֆ Ֆայնսը «Մեծ աչքեր» (Big Eyes) և «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» (The Grand Budapest Hotel) ֆիլմերի համար։

Գլխավոր կինոմրցանակի հավակնորդ կարող է դառնալ նաև Դևիդ Օյելոյոն Մարտին Լյութեր Քինգի մասին պատմող «Սելմա» (Selma) ֆիլմի համար, ինչպես նաև` Ջեք Օ’Քոննելը «Անկոտրումը» (Unbroken) ֆիլմի համար։

Քրիստոֆ Վալցը և Ռեյֆ Ֆայնս, Դևիդ Օյելոյո և Ջեք Օ’Քոննել

Նրանց հաջորդում են Մայքլ Քիթոնը և Ռիզ Ուիզերսպունը։ Նրանք կարող են հայտնի արձանիկների արժանանալ «Բյորդմեն» (Birdman) և «Վայրին» ֆիլմերի համար (Wild)։

Եվ կրկին հաճելի անակնկալ։ Երկու սիրելի դերասան` մեկ լուսանկարում` Բենեդիկտ Քամբերբեթչ և Էդվարդ Նորթոն։ Կամբերբետչը հանդես կգա «Նմանակման խաղ» (The Imitation Game) ֆիլմով, որտեղ գլխավոր դեր է խաղացել, իսկ Նորթոնը` «Բյորդմեն» (Birdman) ժապավենով։

Բենեդիկտ Քամբերբեթչ և Էդվարդ Նորթոն, Մայքլ Քիթոն և Ռիզ Ուիզերսպուն

Հմայիչ տղամարդկանց հաջորդում է հավակնորդների կանանց կազմը։ Առաջինը Հիլարի Սուենկն է «Տեղաբնիկը» (The Homesman) ֆիլմով և նրա գործընկերուհի Թիլդա Սուինթոնը «Ձյան միջով» (Snowpiercer) ֆիլմով։

Այնուհետև ամենահետաքրքրիր դերասանական դուետն է` Մարիոն Կոտիյար և Թիմոտի Սփոլ։ Հիասքանչ Մարիոնը կարող է պարգևի հավակնել «Երկու օր, մեկ գիշեր» դրամայի (Deux jours, une nuit) համար, իսկ Թիմոտի Սփոլը` Ուիլյամ Թըրների դերի համար «Ուիլյամ Թըրներ» (Mr. Turner) կենսագրական դրամայի համար։

Հիլարի Սուենկ և Թիլդա Սուինթոն, Մարիոն Կոտիյար և Թիմոտի Սփոլլ

Այնուհետև Ջեննիֆեր Էնիսթոնն է «Տորթ» (Cake), իսկ Էմիլի Բլանթը` «Որքան խորը դեպի անտառ…» մյուզիքլով (Into the Woods)։

Կրկին բավականին հետաքրքիր զույգ` Ջեյք Գիլենհոլ և Պատրիսիա Արքեթ։ Ջեյքը բավականին կերպարանափոխվել է «Սթրինգեր» (Nightcrawler) ֆիլմի դերի համար։ Պատրիցիան նրա ֆոնին ավելի համեստ է երևում, սակայն նա շատ լավն է «Պատանեկություն» դրամայում և կարող է իր տեղը գրավել այդ ցուցակում։

Ջեննիֆեր Էնիսթոն և Էմիլի Բլանթ, Ջեյք Ջիլենհոլ և Պատրիսիա Արքեթ

Իսկ Էդդի Ռեդմեյնը և Լորա Դերնը մեզ ուրախացնում են «Վայրին» (Wild) և «Ամեն ինչի տեսությունը» (The Theory of Everything) ֆիլմերով։ 

Հաջորդները անկրկնելի Ջոշ Բրոլինն ու Ջ.Ք.Սիմոնսն են «Բնածին արատ» և «Մոլեգնություն» (Whiplash) ֆիլմերով։

Ջոշ Բրոլին և Ջ.Ք.Սիմոնս, Էդդի Ռեդմեյն և Լորա Դերն

«Օսկարի» կարող են հավակնել նաև Ջենի Սլեյթը «Սեփական երեխա» ֆիլմով և Ֆելիսիթի Ջոնսն «Ամեն ինչի տեսություն» (The Theory of Everything) ֆիլմով։

Այնուհետև Օսկար Այզեքն է «Ամենադաժան տարի» մարտաֆիլմով (A Most Violent Year) և Գուգու Մբատա–Ռոուն «Կուլիսների հետևում» դրամայով (Beyond the Lights)։

Օսկար Այզեք և Գուգու Մբատա–Ռոու, Ջեննի Սլեյթ և Ֆելիսիթի Ջոնս 

Նախավերջին հավակնորդներն են Ջեյմս Քորդենը «Որքան խորը դեպի անտառ…» ֆիլմի հացթուղի դերի համար և լեգենդար Քևին Քոսթները «Սև և սպիտակ» (Black and White) դրամայով։

Ցուցակը եզրափակում են Չեդվիք Բոուզմենը «Ջեյմս Բրաուն։ Վերելք» կենսագրական ֆիլմով և Լոգան Լերման երիտասարդ աստղը «Ցասում» (Fury) մարտական դրամայով։ -0-

Ջեյմս Քորդեն և Քևին Քոսթներ, Չեդվիք Բոուզմեն և Լոգան Լերման