Կինո

Գնելով «Ջոբս» ֆիլմի իրավունքները` Universal ընկերությունը միանգամից գործի է անցել։ Սկսվել են բանակցությունները Նատալի Փորթմանի հետ, որոնց արդյունքները, կինոընկերության անանուն ներկայացուցիչների խոսքերով, անկասկած, դրական կլինեն, հաղորդում է Cosmo.ru–ն։

Սթիվ Ջոբսի դստեր դերը, որն ավելի վաղ կապում էին Սքարլեթ Յոհանսոնի անվան հետ, առաջարկել են Փորթմանին` համարելով, որ նա ավելի հարմար թեկնածու է։

Ջոբսի դստեր` Լիզայի պատմությունը բավականին դրամատիկ է։ Սթիվը երկար ժամանակ ժխտում էր իր հայրությունը։ Լիզան և Ջոբսը սկսել են շփվել և ընկերացել են բավականին ուշ, երբ աղջիկն արդեն Հարվարդի ուսանողուհի էր։
Հայտնի է, որ Փորթմանից բացի ֆիլմում կնկարահանվեն Մայքլ Ֆասբենդերն ու Սեթ Ռոգենը։ Ահարոն Սորկինի սցենարի վրա հիմնված «Ջոբս» ֆիլմը բաղկացած կլինի երեք մեծ դրվագներից, որոնք պատմում են Սթիվ Ջոբսի կարիերայի շրջադարձային պահերի մասին։ -0-