TV

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. «Շերլոկ» սերիալի չորրորդ եթերաշրջանին դեռ շատ կա, սակայն երկրպագուները հնարավորություն ունեն մեկուկես տարուց հանդիպել սիրելի հերոսներին, որոնց կերպարները մարմնավորել են Բենեդիկտ Քամբերբեթչն ու Մարտին Ֆրիմանը: Ամենայն հավանականությամբ` սերիալի թիմը կհավաքվի Սուրբ ծննդյան հատուկ թողարկում նկարահանելու համար, հաղորդում է Кинопоиск-ը: 

The Telegraph հրատարակությանը տված հարցազրույցում Ֆրիմանը տեղեկացրել է, որ 2015 թ.-ի սկզբին «Շերլոկ» սերիալի թիմը, ամենայն հավանականությամբ, կսկսի աշխատել սերիալի հատուկ թողարկման ուղղությամբ: «Եթե անգամ լինի հատուկ թողարկում, ապա որքանով ինձ հայտնի է՝ հաջորդ Սուրբ Ծննդին»: -0-