TV

Գիտելիքների օրը Ռուսաստանի Առաջին ալիքով սկսվել է սեպտեմբերի 1-ին նվիրված «Ուսուցիչներ» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրությունը` հայտնի և սիրված հայ դերասան Վահագն Սիմոնյանի մասնակցությամբ:

Հայ ռեժիսոր Վարդան Հակոբյանի «Ուսուցիչներ» ֆիլմը ներկայացնում է մի մարդու պատմություն, որի կյանքն ամբողջովին փոխվել է անհաջող կատակի պատճառով: Հաջողակ հեռուստահաղորդավարը ստիպված էր թողնել ամեն ինչ և հեռանալ մի փոքրիկ քաղաք, որտեղ ճակատագիրը նրա համար մի շարք անակնկալներ է պատրաստել:

Հենց գավառական Ռժևում որպես դպրոցի տնօրեն է աշխատում Սիմոնյանի հերոսը: Հայ դերասանի մարմնավորած կերպարը շարունակում է խորհրդային կինոյի ավանդույթները, մասնավորապես՝ տաղանդավոր Մհեր Մկրտչյանի մարմնավորած կերպարները:

Վառ, գուցե` փոքր-ինչ սահմանափակ, սեփական ինչ-ինչ պատկերացումներով առաջնորդվող, սակայն նոր դերում չափազանց հմայիչ Վահագն Սիմոնյանն արդեն առաջին սերիաներից մեկընդմիշտ գերել է հանդիսատեսի սրտերը: -0-