TV

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ-Style/. Հունիսի 26-ին «Օստանկինո» հեռուստակենտրոնի առաջին ստուդիայում տեղի ունեցավ ՏԷՖԻ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը շնորհվում է հեռուստաարվեստի ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: Գլխավոր նորությունը, որը շտապում ենք ձեզ հայտնել` բոլորի կողմից սիրված «Խոհանոց» սերիալը հաղթել է «Սիթքոմ» անվանակարգում:

Այս անվանակարգում ներկայացվել էր ևս մեկ սերիալ, որը ցուցադրվում է  ՍՏՍ հեռուստաալիքով: Դա «Որոնինները» սերիալն է: Այս մասին հաղորդվում է ՍՏՍ-ի պաշտոնական կայքում:

Բեմի վրա մրցանակը հանձնվեց «Խոհանոց» սերիալի գլխավոր պրոդյուսերներին, ստեղծողներին`Վյաչեսլավ Մուրուգովին, Էդուարդ Իլոյանին, Ալեքսեյ Տրոցյուկին և Դենիս Ժալինսկիին: 

ՏԷՖԻ մրցանակաբաշխությունն անցկացվել է երկու օր, որոնց ընթացքում հրապարակվել են քվեարկության արդյունքները և հայտնի են դարձել «Ցերեկային եթեր» և «Երեկոյան փրայմ» անվանակարգերի հաղթողները:

ՏԷՖԻ մրցանակը հանձնվում է 1995 թ.-ից: Մինչև 2012թ.-ը հաղթողներին որոշում էր Ռուսական հեռուստատեսության ակադեմիան, 2013 թ.-ին ՏԷՖԻ չհանձնվեց կազմակերպչական խնդիրների պատճառով, իսկ 2014թ.-ից մրցույթի կազմակերպիչն է Արդյունաբերական հեռուստատեսային մրցանակների կոմիտեն: Ըստ նոր կանոնների` հաղթողներն ընտրվում են 24 կատեգորիաներում` 12-ական ցերեկային և երեկոյան եթերների համար: -0-