TV

Հաջորդ ամսվա սկզբին «Ռոսիա 1» հեռուստաալիքով մեկնարկում է նոր վոկալ նախագիծ` «Գլխավոր բեմ» («Главная сцена»), որը բրիտանական հայտնի «The X-Factor» նախագծի ռուսական տարբերակն է, հաղորդում է Novayagazeta-ug.ru-ն։

Հայտնի են նախագծի վարողների անունները` Գարիկ Մարտիրոսյան և Գրիգորի Լեպս։ Հեղինակները համոզված են, որ այս տանդեմը իսկական հաճույք կպատճառի հեռուստադիողներին, քանի որ Լեպսի սարկաստիկ պրոֆեսիոնալիզմը և Մարտիրոսյանի ուրախ հումորը չափազանց վառ և ներդաշնակ կլինեն։ 

Ժյուրի կազմում հրավիրված են ռուսական շոու-բիզնեսի ճանաչված վարպետները` Մաքս Ֆադեևը, Կոնստանտին Մելաձեն, Իգոր Մատվիենկոն և Վիկտորիա Դրոբիշը։