TV

HBO հեռուստաալիքը YouTube–ում տեղադրել է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի այն տեսարանները, որոնք չեն ընդգրկվել չորրորդ սեզոնի վերջնական տարբերակում, հաղորդում է Cosmo.ru–ն։ 

Հավանաբար, «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին ավելի լավ է այդ տեսանյութն առայժմ չդիտել սիրված սերիալի յուրաքանչյուր նոր սերիայի դիտումից առավելագույն հաճույք ստանալու համար։ Սերիալի հինգերորդ սեզոնը կլինի արդեն ապրիլին։ Իսկ նրանք, ում վախեցնում են սփոյլերները, կարող են օգտվել НВО–ի բոնուսից։

Այսպիսով, բոնուս առաջին` Տիրիոնի և Շաիի էմոցիոնալ հրաժեշտի` վերջնական տարբերակում չընդգրկված տեսարանը։ 

 

Բոնուս երկրորդ` Դեյներիս Տարգարիենի կողմից արտաքսված Ջորախ Մորմոնտի մեկնման տեսարանը։ -0-