TV

Նախօրեին՝ օգոստոսի 25-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցավ Emmy Awards հեռուստատեսային մրցանակաբաշխությունը: Թեկնածուներն ու հյուրերը հավաքվեցին Nokia Theatre-ում վաղ երեկոյան և արդեն մի քանի ժամ անց հայտնի դարձան բոլոր 22 մրցանակակիրների անունները: 

«Գահերի խաղը» սերիալի մռայլ հերոսներն այժմ ավելի մռայլ կդառնան, քանի որ Emmy Awards-ի 12 անվանակարգերում ներկայացված դրաման արժանացավ միայն մեկ մրցանակի (Դևիդ Բենիոֆն ու Դենիել Ուայսն արժանացան Emmy-ի «The Children» սերիայի սցենարի համար), հաղորդում է Tatler.ru-ն:

Իսկ «Breaking bad» շոուի նկարահանման թիմն իսկական հաղթարշավ սահմանեց: Սերիալը ճանաչվեց լավագույնը տարվա արդյունքում, իսկ նրա դերասանների կեսից ավելին արժանացավ Emmy-ի:

Ներկայացնում ենք Emmy Awards-2014-ի մրցանակակիրներին հիմնական անվանակարգերում.

Լավագույն դրամատիկ սերիալ — «Breaking bad»

Լավագույն կատակերգական սերիալ — «Ամերիկյան ընտանիք»

Լավագույն հեռուստաֆիլմ — «Սովորական սիրտ»

Լավագույն մինի-սերիալ – «Ֆարգո»

Դրամատիկ սերիալում հանդես եկող լավագույն դերասանուհի — Ջուլիանա Մարգուլիս, «Լավ կին» 

Դրամատիկ սերիալի լավագույն դերասան – Բրայան Քրենսթոն, «Breaking bad»

Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի – Ջուլիա Լուի-Դրեյֆուս, «Փոխնախագահ»

Կատակերգական սերիալի լավագույն դերասան – Ջիմ Փարսոնս, «Մեծ պայթյունի տեսություն»

Դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Աննա Գան, «Breaking bad»

Դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան – Աարոն Փոլ, «Breaking bad» 

Կատակերգական սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Էլիսոն Ջեննի, «Մայրիկ»

Կատակերգական սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան- Թայ Բարել, «Ամերիկյան ընտանիք»

Մինի-սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի – Ջեսիքա Լենգ, «Սարսափների ամերիկյան պատմություն. Շաբաշ»

Մինի-սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան – Բենեդիկտ Քամբերբեթչ, «Շերլոկ. Նրա վերջին երդումը» -0-