Կինո

1915թ.-ի Հայոց ցեղասպանության մասին պատմող թուրքական «Կորած թռչուններ» ֆիլմի պրեմիերան կկայանա այս տարվա աշնանը։

Ֆիլմի աշխատանքներն ավարտվել են հունիսի 30-ին։ Սցենարի հեղինակն ու ֆիլմի ռեժիսորներն են հայ ռեժիսոր Արեն Փերդեջին և թուրք ռեժիսոր Էլա Ալյամաջը։

Գլխավոր դերերում հանդես կգան հայ և թուրք դերասաններ Հերոս Հակոբյանն ու Դիլա Ուլուջանը։

Կինոժապավենը, որը պատմում է ընտանիքի և սիրո մասին, նկարահանվել է պատմական դրամայի ժանրում։ Սա պատմություն է քրոջ և եղբոր ճակատագրի մասին, ովքեր Ցեղասպանությունից հետո մնացել են իրենց նախնիների երկրում և փնտրում են իրենց ծնողներին։ -0-