Կինո

Հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզը կրկին կնկարահանվի «Առաքելությունն անիրագործելի է» բլոքբաստերում, հաղորդում է tele.ru-ն՝ հղում անելով ИТАР-ТАСС.-ին:

 «Առաքելությունն անիրագործելի է» ֆրանշիզայի հինգերորդ մասի նկարահանումները տեղի կունենան Մարոկկոյում: Նկարահանման աշխատանքները կսկսվեն արդեն սեպտեմբերին: Գլխավոր կերպարին կրկին կմարմնավորի հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզը:

Արկածային մարտաֆիլմի դրվագները կնկարահանվեն Ռաբաթում, Մարաքեշում և Կասաբլանկայում: Մարտաֆիլմը պատմում է գաղտնի գործակալ Իտան Հանթի արկածների մասին: Նկարահանման խումբն արդեն Մարոկկոյում է, իսկ Թոմ Քրուզը նրանց կմիանա սեպտեմբերին:

Մարոկկոն առաջինը անգամ չէ, որ նկարահանման հարթակ է դառնում, այդ երկիրն ունի բնական դեկորացիաներ, հնագույն քաղաքային թաղամասեր, ամրոցներ և շքեղ բնապատկերներ:

Մարոկկոյում են նկարահանվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մումիան», «Գլադիատորը», «Բաբելոնը», «Հերկուլեսը», ինչպես նաև «Գահերի խաղը» հայտնի սերիալի մի քանի սերիաները:-0-