Կինո

Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը հայտարարել է, որ «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմի աշխատանքներն արդեն սկսվել են, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Variety–ին։

Նա նշել է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ ամառ։ Դեռ հայտնի չէ` ով կմիանա Թոմ Քրուզին (ֆիլմում` հատուկ գործակալ Իթան Հանթ)։ Դերասանը այլ մանրամասներ նույնպես չի հայտնել։ 

«Առաքելությունն անիրագործելի է 5. Արտաքսվածների ցեղը» ֆիլմում հերոսը պայքարում էր վարձու մարդասպանների միջազգային խմբավորման դեմ, որը ահաբեկչական գործողություններ էր իրականացրել ողջ աշխարհում։

Հնարքների մեծ մասը դերասանն ինքնուրույն էր կատարել։  Ֆիլմի նկարահանումների համար նա սովորել էր շունչը 6 րոպե պահած մնալ ջրի տակ, ինչպես նաև թռիչք կատարել Երկրից 1.7 կմ բարձրության վրա գտնվող ռազմատրանսպորտային ինքնաթիռի օդանավից։

«Առաքելությունն անիրագործելի է» շարքի նախորդ չորս ֆիլմերը համաշխարհային վարձույթում հավաքել են ավելի քան 2 մլրդ դոլար և դարձել Paramount Pictures ստուդիայի պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը։ -0-