Կինո

«Հայկական չափանիշ» կինոկենտրոնը ներկայացրել է «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի թրեյլերը, հայտնել են կինոկենտրոնի մամուլի ծառայությունից։ 

Թրեյլերը ներկայացվել է հեռուստադիտողի ուշադրությանը ռուսերեն և հայերեն լեզուներով։ 

Թաջ Մահալը Հնդկաստանի ամենագլխավոր տեսարժան վայրերից է, բայց քչերը գիտեն, թե ով է եղել այն կինը, ում հիշատակին վեր է խոյացել սիրո այդ տաճարը։ Ինչպե՞ս են հայտնվել հայերն այդ հեռավոր երկրում և դեռ միջնադարում ստեղծել ամենաազդեցիկ համայնքներից մեկը։ Ինչպե՞ս են Թաջ Մահալի` իսլամական ճարտարապետության մարգարտի պատերին հայտնվել հարյուրավոր խաչեր և ինչպե՞ս են երկու հայուհիներ դարձել Հնդկաստանի ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցները։

«Հայկական չափանիշ» կինոկենտրոնի վավերագրական ժապավենը լույս կսփռի այդ հարցերի վրա։ «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի պրեմիերան կկայանա առաջիկայում։ -0-