Կինո

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 8-ին։

«Հայկական չափանիշ» կինոկենտրոնից «ԱՌԿԱ Style»–ին հայտնեցին, որ պրեմիերայից մի քանի օր անց ֆիլմը հայերեն և ռուսերեն տարբերակներով հասանելի կլինի նաև համացանցում։

Մարտից հունիսն ընկած ժամանակահատվածում ֆիլմը կցուցադրվի մի շարք երկրների մեծ էկրաններին։

Թաջ Մահալը Հնդկաստանի ամենագլխավոր տեսարժան վայրերից է, բայց քչերը գիտեն, թե ով է եղել այն կինը, ում հիշատակին վեր է խոյացել սիրո այդ տաճարը։ Ինչպե՞ս են հայտնվել հայերն այդ հեռավոր երկրում և դեռ միջնադարում ստեղծել ամենաազդեցիկ համայնքներից մեկը։ Ինչպե՞ս են Թաջ Մահալի` իսլամական ճարտարապետության մարգարտի պատերին հայտնվել հարյուրավոր խաչեր և ինչպե՞ս են երկու հայուհիներ դարձել Հնդկաստանի ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցները։

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմը «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է կազմում։ -0-