«Ստվարաթղթե տնակը» (House of Cards) հեռուստասերիալը երկարացրել են մինչև չորրորդ եթերաշրջան։ Պրեմիերան նշանակված է 2016 թվականին Netflix հարթակում։ Սերիալի նկարահանումները կսկսվեն այս տարվա ամռանը։ Իրենց դերերին կվերադառնան դերասան Քևին Սփեյսին և նրա զուգընկերուհի Ռոբին Ռայթը, հաղորդում է Variety.com–ը։ 

«Ստվարաթղթե տնակը» 2013 թվականի ամերիկյան հեռուստասերիալ է քաղաքական դրամայի ժանրում։ Այն BBC–ի Մայքլ Դոբսի համանուն սերիալի ռեմեյքն է։ Պրեմիերան անցել է Netflix տեսառեսուրսում 2013 թվականի փետրվարի 1–ին։ Գլխավոր դերում Քևին Սփեյսին է, ով խաղում է ամերիկացի քաղաքական գործիչ Ֆրենկ Անդերվուդի դերը, ով ինտրիգների և սպանությունների օգնությամբ հավակնոտ կոնգրեսականից  հասնում է մինչև Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի։ -0-