Կինո

Comic-Con փառատոնին Քվենտին Տարանտինոն «Սպանել Բիլին» ֆիլմի երկրպագուներին հույս է տվել` հայտնելով, որ կցանկանար շարունակել երկերգությունը, հաղորդում է Spletnik.ru–ն։

«Սպանել Բիլին 3»–ը հնարավո՞ր է։ Երբեք մի՛ ասա «երբեք»։ Ես կցանկանայի աշխատել այդ նոր ֆիլմի վրա»։, – ասել է նա։

Ռեժիսորն ավելացրել է, որ նա արդեն քննարկել է այդ գաղափարը ֆիլմի գլխավոր դերակատար Ումա Թուրմանի հետ. «Ուման հաճույքով կմիանա նախագծին»։

Ցավոք, «Սպանել Բիլին» ժապավենի վերաբերյալ այլ մանրամասներ լրագրողներին չի  հաջողվել պարզել։

Տարանտինոյի «Սպանել Բիլին» և «Սպանել Բիլին 2» ֆիլմերը էկրանավորվել են 2003 և 2004 թվականներին։ Ռեժիսորին ոգեշնչել են արևելյան մարտաֆիլմերը, իսկ երկպատման մեջ գլխավոր դերը կատարել է նրա մուսան` Ումա Տուրմանը։ -0-