Կինո

Fox հեռուստաալիքը որոշել է շարունակել «Սիմփսոններ» մուլտսերիալը ևս երկու սեզոնով, հայտնում է Lenta.ru-ն։

Այդպիսով` նախագծում կլինի 28 թողարկում և 625 էպիզոդ։ Պրեմիերաների օրերը դեռ չեն հստակեցվում, սակայն ստեղծողներն ընդգծել են, որ արտադրության գործընթացում որևէ ձգձգում չի նախատեսվում, այնպես որ նոր սերիաները պետք է էկրաններին հայտնվեն 2015 և 2016 թվականներին։ 

Նշվում է, որ հեռուստաալիքը երկարատև բանակցություններ է վարել հնչյունավորման դերասանների հետ։ Ի վերջո, նրանց հետ հաջողվել է համաձայնության հասնել։

Ներկա պահին Fox-ը հեռարձակում է «Սիմփսոնների» 26-րդ սեզոնը։ Մուտլֆիլմի ամենշաբաթյա լսարանը կազմում է միջինը 6,2 միլիոն դիտող, որոնցից 2,9 միլիոնը` ավագ տարիքի մարդիկ` 18 — 49 տարեկան։ 

«Սիմփսոններ» սերիալը թողարկվել է 1989 թվականի դեկտեմբերի 17-ին և մինչ օրս համարվում է ամենահանրաճանաչներից և ամենատևական երգիծական նախագծերից մեկը հեռուստատեսության պատմության մեջ։ «Սիմփսոնների» բնորոշ հատկանիշը քաղաքական և սոցիալական կատակներն են, ինչպես նաև ամերիկյան կյանքի և մյուս երկրների էթնոգրաֆիկ ու կրոնական առանձնահատկությունների ծաղրանմանակումը։ Սերիալն արժանացել է ավելի քան 30 «Էմմի» մրցանակի և բազմաթիվ այլ հեռուստատեսային մրցանակների։ -0-