Կինո

Ռուս ռեժիսոր, պրոդյուսեր,  Էդրիեն Բրոուդիի և Հայդեն Կրիստենսենի մասնակցությամբ «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմի հեղինակ Սարիկ Անդրեասյանը պատմել է, որ ծրագրում է նոր ֆիլմ նկարահանել, որտեղ կներգրավի նաև հոլիվուդյան դերասանների` ժապավենի բյուջեն կարող է կազմել մոտ 40-50 միլիոն դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սարիկ Անդրեասյանը ռուս ռեժիսոր ու պրոդյուսեր է։ Հայտնի է «Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակները», «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» և այլ ֆիլմերով։ Շուտով կկայանա նրա նոր աշխատանքի` «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմի պրեմիերան, որտեղ նկարահանվել են Էդրիեն Բրոուդին և  Հայդեն Կրիստենսենը։ Այդ ֆիլմն ընդգրկվել է 2014 թվականի սեպտեմբերին Տորոնտոյում անցկացված հեղինակավոր կինոփառատոնի ծրագրում։

«Դա կլինի մեծ ֆիլմ, 40-50 միլիոն դոլարանոց բլոքբաստեր։ Ես նույնիսկ չեմ վախենա այն անվանել «ռուսական ֆիլմ»», բայց հոլիվուդյան դերասաններով։ Ծրագրում եմ, որ ռուս դերասաններ էլ կլինեն»,– ասել է Անդրեասյանը։ Նա առայժմ չի բացում հոլիվուդյան դերասանների անունները, բայց բանակցություններ են տարվում դրա ֆիլմում նկահարանվելու ուղղությամբ։

«Ռեժիսորը նշել է, որ նկարելով բացառապես ռուսական կինո, բարդ է մրցակցել արևմտյանների։ «Աշխարհը փոխվում է, պետք է ընդլայնվել։ Կինոարտադրանքն ավելի մրցունակ է, և այն վաճառվում է ամբողջ տարածքում։ Այդ իսկ պատճառով բավական է ունենալ ինչ–որ տարրեր, օրինակ, արևմտյան դերասանների, և կինոն միանգամից ավելի մասշտաբային է դառնում և վաճառվում է։ Իսկ դրականն այն է, որ փողերը հետ են վերադառնում Ռուսաստան։ Պետք է փորձել ստեղծել կինո, որը որոշակի արտահանում ունի` սրան է պետք ձգտել»,– պարզաբանել է նա։ -0-