Կինո

Հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսի մահից հետո էկրան կբարձրանան նրա մասնակցությամբ չորս նոր ֆիլմեր, հաղորդում է uznayvse.ru.-ն:

Ռոբին Ուիլյամսը կյանքից հեռացել է օգոստոսի 11-ին 63 տարեկան հասակում և հասցրել է ավարտել իր կյանքի վերջին կինոժապավենների աշխատանքը` «Գիշերը թանգարանում. Դամբարանի գաղտնիքը», «Սա, գրողը տանի, սուրբծննդյան հրաշք է», «Բուլվար» և «Ամեն ինչ, ինչպես կցանկանաս»:

 «Գիշերը թանգարանում. Դամբարանի գաղտնիքները» ժապավենում Ռոբինը մարմնավորել է Ռուզվելտի կերպարը: Ֆիլմում նա կենդանացած ցուցանմուշներից մեկն է: Ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարվա հունվարին:

 «Սա, գրողը տանի, սուրբծննդյան հրաշք է» ֆիլմում Ուիլյամսը մարմնավորում է Միտչլերի կերպարը, ով հանդգնել է տոնել Սուրբ Ծնունդն իր հարազատների հետ:

 «Բուլվար» մելոդրամում Ռոբին Ուիլյամսը մարմնավորել է մի մարդու կերպար, ով հուսահատ կերպով փորձում է փախչել կյանքի միօրինակությունից և գտնել «իրեն»:

 «Ամեն ինչ, ինչպես կցանկանաս» ֆիլմում Ռոբինը հնչունավորել է Դենիս շանը: Մեծ էկրանին ֆիլմը կհայտնվի 2015 թվականին:

Ափսոս, որ դերասանը չի մասնակցի «Միսիս Դաութֆայեր» կատակերգություն-մելոդրամի (ինչպես հիշեցնում է uznayvse.ru-ն, այդ ֆիլմում Ռոբին Ուիլյամսը խաղացել է միլիոնավոր հեռուստադիտողների կողմից սիրված գլխավոր դերը) շարունակությանը, որի աշխատանքները պրոդյուսերները ծրագրել էին սկսել 2015 թվականին:

Բայց սիրված դերասանը միշտ կապրի իր երկրպագուների սրտերում: -0-