Կինո

Ջեննիֆեր Լոուրենս

Նախօրեին Լոս Անջելեսում կայացել է Producers Guild of America Awards-2015 մրցանակաբաշխությունը, որտեղ Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի անդամները մրցանակներ են հանձնել կինեմատոգրաֆի ամենաարժանավոր գործիչներին, հաղորդում է Spletnik.ru–ն։ 

Նշենք, որ արարողությունն անցկացվում էր 26–րդ անգամ։

Էդվարդ Նորթոն և Շոնա Ռոբերթսոն

Քիրա Նայթլի

Էդրիան Բրոուդի

Ռիզ Ուիզերսպուն

Դուք արդեն կարողացել եք գնահատել Ջենիֆեր Լոուրենսի, Քիրա Նայթլիի, Ռիզ Ուիզերսպունի, Ֆելիսիթի Ջոնսի և շատ այլ դերասանների ոճային հագուստը։

Լուպիտա Նիոնգո

Քերրի Վաշինգտոն

Իսկ ինչ վերաբերում է հաղթողներին, ապա ստորև ներկայացված է դափնեկիրների ամբողջական ցուցակը։ 

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու​ («Բյորդմեն»)

Դերիլ Ֆ.Զանուկի անվան մրցանակը շնորհվել է «Բյորդմեն» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերին։ 

Դենի Թոմասի անվան մրցանակը շնորհվել է «Նարնջագույնը` սեզոնի հիթ» կատակերգական հեռուստասերիալի պրոդյուսերին։ 

Նորման Ֆելթոնի անվան մրցանակը շնորհվել է «Breaking Bad» հեռուստատեսային դրամատիկ սերիալի պրոդյուսերին։

Անիմացիոն ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ «Լեգո. Ֆիլմ»։

Ուղիղ եթերով հեռարձակվող շոուի լավագույն պրոդյուսեր՝ «Գիշերային շոու Ջիմի Ֆելոնի հետ»։

Փաստագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ «Կյանքն ինքը»։

Ռեալիթի– ТВ կամ մրցակցող շոուի լավագույն պրոդյուսեր` «Ձայնը»։ 

Վավերագրական ծրագրի լավագույն պրոդյուսեր «Տիեզերք` տարածություն և ժամանակ»։ 

Մանկական հեռուստահաղորդման լավագույն պրոդյուսեր` «Սեզամ փողոց»։ 

Հիշեցնենք, որ Պրոդյուսերների գիլդիայի գլխավոր մրցանակ ստացած ֆիլմերը 71 տոկոս դեպքերում հետագայում «Օսկարի» են արժանացել։ -0-